ՊԵԿ-ը շուրջ 2.8 մլրդ դրամի ռիսկեր է բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 հարկ վճարողի մոտ առկա ստվերի գնահատման աշխատանքներ է իրականացնում:

Վերլուծությունների արդյունքում տվյալ խմբից 2272 տնտեսվարողի մոտ կոմիտեն ռիսկեր է վեր հանել, ինչի արդյունքում գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ, իսկ 1732 հարկ վճարող գնահատվել է ոչ ռիսկային:

Ռիսկային համարված հարկ վճարողներին առաջարկվել է սեղմ ժամկետում ներկայացնել ճշտված հաշվարկներ և կամավոր վճարել 2017թ. առաջին կիսամյակում չվճարված հարկերը՝ զերծ մնալով հարկերից չարամտորեն խուսափելու դեպքերի գնահատման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացներից, իսկ ոչ ռիսկային տնտեսվարողների մասով կիրականացվի մեղմ վարչարարություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս