![](https://armlur.am/wp-content/uploads/2017/09/21754972_10212648395278083_1153924008_o.jpg)
Ինչպես արդեն ArmLur.am-ը տեղեկացրել էր, երեկ Վերնիսաժում հնչած կրակոցների հետևանքով վիրավորվել էր Վահագն Աբգարյանը: ArmLur.am-ի հետ զրույցում Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ Ռոբերտ Կուրղինյանը նշեց, որ այժմ Վահագնի վիճակը լավ է:
«Այսօր արդեն հիվանդի վիճակն ավելի լավ է, քայլում է, խոսում, տեղափոխվել է սովորական պալատ», – ասաց բժիշկը: