ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներհանրապետական ռազբորկա է. կրակոցները կապ ունեն Ալավերդիի քաղաքապետի առաջիկա ընտրությունների հետ. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Վերնիսաժի հարևանությամբ հնչած կրակոցներին և նշեց, թե շատ մարդիկ հարց են տալիս` ինչո՞ւ իշխանությունները չեն կասեցնում քրեական հեղինակությունների երթը:

«Ես համոզված եմ, որ այդ ռազբորկայի մասնակիցները վերջին ընտրություններում լրջագույն ծառայություններ են մատուցել իշխանությանը: Նրանք իրենց զգում են որպես իշխանության մաս և ՀՀԿ-ի հենարան: Որևէ զարմանալի բան չկա, որ մարդասպանները ՀՀ-ում կարող են ազատ շրջել:

Ծիտ մականունով մի անձնավորություն, ով հետախուզվում էր կեղծ փաստաթղթերով գույք մասնավորեցնելու հետ կապված, հայտնաբերեցին և որոշեցին տեղափոխել ոչ թե ՔԿՀ, այլ Երևանի ավագանի»,- նկատեց նա:

Պատգամավորը երեկ տեղի ունեցած իրադարձությունները ներհանրապետական ռազբորկա որակեց: «Կոնկրետ երեկվա կրակոցները կապ ունեն Ալավերդիի քաղաքապետի` նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների հետ: Ներհանրապետական ռազբորկա է», – եզրափակեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս