«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի պատճառով ալյուրի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերությունը սնանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրուշակեղենի, ալյուրի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող «Թալգրիգ» ՍՊԸ-ն վաճառքի է հանել ընկերության սարքավորումները, հոսքագծերը: ArmLur.am-ը գրել էր, որ «Թալգրիգ»-ը դեռեւս 2015 թվականին էր սնանկ ճանաչվել:

Իսկ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն էր դիմել դատարան, ինչն էլ դատարանը բավարարել է:

«Թալգրիգ»-ի տնօրեն Հովհաննես Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ընկերությունը բանկի գործունեության պատճառով է բռնել սնանկացման ճանապարհը: Հիմա էլ ընկերությունը աճուրդի է հանել բանկերում վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված սարքավորումները, հոսքագծերը: Ի դեպ տեղեկացնենք, որ աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Իսկ հանված սարքավորումների եւ հոսքագծերի ընդհանուր գինը կազմում է 88 մլն 658 հազար 744 դրամ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հիմնականում վաճառքի են հանվել մակարոնի արտադրամասի սարքավորումներ 2 հոսքագծով`ավելի քան 25 մլն դրամով, ալրաղացի սարքավորումներ`10.5 մլն դրամ գնով, ձվաձեւ լավաշի արտադրության հոսքագիծ`12 մլն 342 հազար դրամով, կտրտված լավաշի արտադրության հոսքագիծ` 18.5 մլն դրամով: Նաեւ`աճուրդի է հանվել թխվածքաբլիթի արտադրության սարքավորումներ ավելի քան 2.5 մլն դրամով, շոկոլադի արտադրության սարքավորումներ 1.6 մլն դրամով եւ այլ սարքավորումներ:




Լրահոս