
Սեպտեմբերի 12-ին Էջմիածնում Կարեն Դավթյանի և Լևոն Ավետիսյանի սպանության գործով նոր մանրամասներ դեռևս չեն հրապարակվել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարածքում եղել են մի շարք տեսախցիկներ, որոնց միջոցով պետք է հնարավոր լիներ տալ մի շարք հարցերի պատասխաններ:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի հետ՝ պարզելու, թե արդյոք այս գործում որևէ առաջընթաց կա, թե ոչ:
Ս. Տռուզյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 12-ի սպանության գործով վարկածները ստուգվում են, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ: