Թուրքիայում ազգայնականները հարձակվել են քրդական թաղամասի վրա, որտեղ իրականացվել է հուղարկավորության արարողություն:
Ազգայնականները հայտարարել են, որ դա ահաբեկիչների տարածք չէ, հայտնում է Քուրդիստան24-ը:
«Սա հայկական գերեզման չէ»,- բացականչել են ազգայնականները` ստիպելով քրդերին հանել գերեզմանափորից դագաղը:
Արդյունքում քուրդ քաղաքական գործչի մայրն այլ վայրում է հուղարկավորվել:
Նշված գերեզմանոցը թուրքական է: Այն հայկական անվանելով` ազգայնականները նկատի են ունեցել, որ քրդերը հավասարազոր են հայերին: