Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունը Էջմիածնում վնասազերծեց քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու համար նրա առանձնատան մոտ բնակարան վարձած խմբին:
Ընդ որում, այդ խմբի թաքուն նպատակների մասին պարզել էր հենց Դոն Պիպոն եւ պահելով պետական համակարգի հետ հարաբերությունների սուբորդինացիան, խմբին այսպեսասած հանձնեց իրավապահներին:
Այդ ընթացքում միայն մի քանի լրատվամիջոցներ կարողացան իրենց խողովակներով կցկտուր տեղեկություններ հրապարակել, որ 3.5 ամսվա ընթացքում սիմվոլիկ հարցաքննություններ են իրականացվում այդ գործով, քանի որ հիմնական կասկածյալ պատվիրատուն` ի դեմս քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի, իրավապահները չեն կարողանում բերել հարցաքննության:
Մինչդեռ իրավապահները սկսել են արդարանալ, թե Հարությունյանը 2 անգամ հրավիրվել է հարցաքննության եւ ցուցմունք տվել:
Նշենք, որ սպանությունից հետո առաջին վարկածը, որ առաջ քաշվեց այն է, որ սպանվածները կապ ունեն դեռեւս ամիսներ առաջ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի, սպանության նախապատրաստման փորձի հետ:
ArmLur.am լրատվականի նկարահանող խումբը եղավ դեպքի վայրում, որտեղ ականատեսները ուշագրավ մանրամասներ պատմեցին:
Ըստ ականատեսների` ենթադրյալ հանցագործները Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմներին` Կարենին ու նրա վարորդին, թիրախավորել են երկու ուղղությամբ: Ու երբ վերջիններս հասել են Անդրանիկի փողոց` նրանց մեքենայի ուղղությամբ կրակահերթ է բացվել:
Մանրամասները` ArmLur.am-ի բացառիկ ռեպորտաժում:
Թամարա Միքայելյան, Քնար Մանուկյան