Ղարաբաղի 5 շրջանները հանձնելու պայմանավորվածություն կա. Դուգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Դուգինը Մոսկվայում տեղի ունեցած կոնֆերանսից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան կոնֆլիկտը փուլային լուծելու որոշում ունեն:

«Առաջին փուլով արդեն համաձայնություն է առկա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև: Կարելի է արդեն բաց ասել, որ հարցը Ադրբեջանին հինգ տարածքներ հանձնելու մասին է, որոնք գրաված են հայերի կողմից»,- ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով, կողմերից ոչ մեկը չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Նույն ֆորումի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՌԴ Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Դյուգանովը, ով ասել է, որ Կովկասում խաղաղություն անհնար է լինի առանց ՌԴ-ի հետ սերտ համագործակցության:




Լրահոս