«Ադրբեջանական լվացքատան» հետ կապված բացահայտումները շարունակվում են. CNN-ի աշխատակիցն Ադրբեջանից 2,6 մլն դոլար է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Այս անգամ հերթական բացահայտումներից մեկը կապված է CNN հեռուստաընկերության նախկին աշխատակցի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) «Ադրբեջանական լվացքատուն» անունը կրող ուսումնասիրության մեջ, ի թիվս այլ բացահայտումների, Ադրբեջանից կաշառք ստացած գործիչների մեջ նշվում է CNN հեռուստատեսության նախկին պրոդյուսեր Էսկարտ Սագերի անունը:

Նախագծի կողմից իրականացված բացահայտման համաձայն` 2014-ին Էսկարտ Սագերի՝ Արաբական Էմիրություններում գրանցված բանկային հաշվին Hilux Services կազմակերպության կողմից փոխանցվել է 1 մլն 975 հազար եվրո, ինչը համարժեք է 2,6 մլն դոլարի: Բացահայտման մեջ նշվում է, որ Էսկարտ Սագերն, Ադրբեջանից գումարներ ստանալով, գրել է հոդվածներ, որոնցով պրոպագանդել է Ադրբեջանի տեսակետները կապված տարբեր հարցերի հետ, կամ պաշտպանել ադրբեջանամետ գործիչներին: «Հոդվածներից մեկը աջակցում է իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, որը մեղադրվում էր ադրբեջանական մեքենայից փող ստանալու եւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի վերանայման մեջ»,- նշված է Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները մերկացնող հոդվածում:




Լրահոս