Ինչո՞վ են զբաղված ՊՆ-ում և ԱԱԾ-ում. սահմանը մի խումբ աֆղաններ են հատել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Հայաստանի պետական սահմանն այնքան էլ պաշտպանված չէ, եւ հարկ եղած դեպքում կարող են այն ապօրինի ճանապարհով հատել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 24-ին մի խումբ աֆղաններ Նախիջեւանից Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից մասով հատել են սահմանն ու հայտնվել Հայաստանում:

Եւ նրանց բռնել են ոչ թե սահմանապահները, այլ ոստիկանները, այն էլ Երասխ գյուղի Օղակաձեւ հրապարակից: Հետո արդեն հարուցվել է քրեական գործ, նրանց մեղադրանք է առաջադրվել, օրերս էլ գործը կուղարկվի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ սահմանների պաշտպանությամբ զբաղվող ԱԱԾ, բայց ապարդյուն. այնտեղից խնդրեցին հարցը ներկայացնել գրավոր, սակայն այդպես էլ ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին:

Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է ընդամենը ռեժիմի սպասարկուի. հաջողությամբ գաղտնալսում է ընդդիմադիրների հեռախոսները, տարբեր մեթոդներով փորձում ազդել ընդդիմության, անցանկալի լրատվամիջոցների վրա, իսկ ահա իրենց առաջ դրված բուն գործառույթներն իրականացնելիս թերանում է: Ահա սա էլ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի խոստացած ապահով, անվտանգ Հայաստանը»:

Ավելի մանրամասն` «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս