Ինչո՞ւ զանգվածային հրդեհներից հետո «Հայանտառ»-ի որևէ աշխատակից այդպես էլ չպատժվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ամռան ամիսներին տեղի ունեցած հրդեհներից հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որեւէ աշխատակից այդպես էլ չի պատժվել թերանալու եւ վերահսկողություն չիրականացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն, ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանը նշել է. «Բոլոր հրդեհները ծագել են համայնքային տարածքներից, անտառում ոչ մի տեղ հրդեհ չի սկսվել:

Այսինքն՝ ինչո՞ւմ պետք է մեղադրվեր «Հայանտառ»-ի աշխատակիցը: Յուրաքանչյուր անտառապահի վերահսկվող տարածքը մոտավորապես 700 հա է, աշխատել են բոլորը: Այդպիսի խնդիր ես չեմ տեսել, որ մեղավորություն լինի: … Քննությունը ցույց կտա, թե ովքեր են պատասխանատուները»: Նկատենք, որ Մանուկյանի նշանակումից հետո Հայաստանի գրեթե բոլոր անտառները վառվեցին»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս