Ալավերդու հեղինակություն Վահագնի խնդիրն օրենքով գողերի հե՞տ է. Ալավերդին տագնապի մեջ է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ օրաթերթը գրում է. «Թվում է՝ բոլորն զբաղված են վերջին կրակոցների վերլուծությամբ, իսկ հիմնական վարկածը, քննիչներին հերթ չտալով, առաջ է քաշել մամուլը՝ Վերնիսաժի դեպքերն Ալավերդու վենդետայի շարունակությունն են։ Իրականում սա ավելին էր, քան պարզ վենդետան։ Դեպքերը հայտնի են, քննված, դատաքննված, բայց, չգիտես ինչու, հանցագործությունների շղթան չի ընդհատվում։

 

Ո՞վ է Վահագն Աբգարյանը

Վահագն Աբգարյանին ճանաչողներն ասում են, որ մինչեւ 7-8-րդ դասարանը նա գերազանցիկ է եղել, բայց գայթակղվել է փողոցային բարքերով, շրջապատ է ընկել։ Բավականին երկար տարիներ բացակայել է Հայաստանից։ Լավատեղյակներն ասում են, որ Ուկրաինայում զբաղվել է հանքարդյունաբերությամբ եւ հայրենիք վերադարձել է որպես մեծ հարստության տեր։ Վերադառնալուց հետո Երեւանում էր բնակվում, բայց ընտանիքը՝ կինը, երեխան, ծնողները, ապրում էին Ալավերդիում։

Նա գնել է քաղաքի հյուրանոցի մի մասը, կարգի բերել եւ բարձրակարգ հյուրանոց դարձրել։ Ասում են, թե նաեւ ավտոմեքենաների լվացման եւ այլ օբյեկտներ ունի։ Ուկրաինայից հետո Վահագն Աբգարյանը հայտնվել է քրեական դաշտում։ Խոսակցությունների համաձայն, նրա կենսագրության մեջ մեծ դեր է խաղացել այն, որ նա դարձել է մայրաքաղաքի գողերից մեկի սանիկը, որն էլ նրան թեւեր է տվել։

Օձունեցին ու Վահագն Աբգարյանը՝ թշնամինե՞ր

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Վահագն Աբգարյանի հետեւից իսկական որս են հայտարարել օրենքով գողերը։ Տրվում է Արման Կալուժսկու անունը։ Ըստ մյուս աղբյուրների, Կալուժսկին կապ չունի, եւ որ Վահագնը ֆինանսական «ռազբորկաներ» է ունեցել քրեական հեղինակություն Օձունեցու հետ, որն էլ ընկել է նրա հետեւից։

«Հենց նրա հետ հյուրանոցում, թե կաֆեում նստած են եղել, համաձայնության չեն եկել, դուրս են եկել, ու կատարվել է էդ ամենը»,- պատմեց մեզ քաղաքի իշխանական վերնախավին մոտ աղբյուրը։ Պատմում են նաեւ, որ տարիներ առաջ խնդիր է եղել նրանց միջեւ, Վահագնը ինչ-որ հարցում նրան չի ենթարկվել, նույնիսկ կոպտել է՝ ասելով, թե չի պատրաստվում նրա ասածներով շարժվել։ Օձունեցին ընտրությունների ժամանակ հովանավորում էր Արթուր Աբգարյանին։ Նա ընտրություններում ՀՀԿ-ին պարտված Արթուր Աբգարյանի եղբոր՝ Տարոն Աբգարյանի երեխաների քավորն է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս