Հովիկ Աբրահամյանը տեղափոխվում է աֆրիկյան Կոնգո. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում են լարված մնալ խնամիներ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ովքեր, ըստ մեր աղբյուրի, տևական ժամանակ է՝ իրար հետ չեն շփվում և չեն հարաբերվում: Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը վաճառել է ոչ միայն եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի անունով գրանցված գազալցակայանը, այլ ուրիշ բիզնես-օբյեկտներ ևս:

Ըստ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս