
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավերով մի քանի մեծածավալ ներդրումային ծրագրերով առաջիկա օրերին Հայաստան է ժամանելու Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը: Նա այժմ Ասիայի Օլիմպիական կոմիտեի և Ասիայի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է: Նախատեսվում են հանդիպումներ Սերժ Սարգսյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: