Նվեր ԱԺ-ից. պատգամավորներին տրվող համարանիշերը փոխարինվել են HH11 կոդով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորները ստացել են նոր պետական համարանիշեր: Եթե նախկինում ԱԺ պատգամավորներին տրվող համարանիշերն ունեին OO11 կոդ, ապա այն փոխարինվել է HH11 կոդով:

Սրա պատճառն այն է, որ ԱԺ նախկին բազմաթիվ պատգամավորներ, ովքեր չեն վերընտրվել, ցանկացել են իրենց պահել խորհրդարանից ստացած համարանիշերը, որը ընդգծում է ԱԺ նախկին պատգամավորի իրենց ստատուսը և ապահովում անձեռնմխելիություն ու պաշտպանություն: Իշխանություններն էլ ընդառաջ գնալով նախկիններին՝ փոխել են նոր պատգամավորներին տրվող պետհամարանիշերի կոդը և հինը նվեր են թողել նախկիններին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս