«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՎՊ նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իշխան Զաքարյանը բավականին ծանր վիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 1998-2008թթ., երբ Իշխան Զաքարյանը համարվել է Քոչարյանի ամենամերձավոր մարդկանցից մեկը, զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, իր անունով մի շարք պետական օբյեկտներ և հողեր է վարձակալությամբ ձևակերպել՝ վստահ լինելով, որ վարձակալության ժամկետները լրանալուն պես կկարողանա առանց դժվարության սեփականաշնորհել դրանք: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի հրահանգով հանձնարարվել է հայտնաբերել և պետությանը վերադարձնել Իշխան Զաքարյանի անունով ձևակերպված բոլոր ապօրինի շինություններն ու հողատարածքները, որոնք գտնվում են Երևանում և Կոտայքի մարզում՝ մասնավորապես Ծաղկաձոր քաղաքում: Իշխանությունները հիմա Ի. Զաքարյանին ստիպում են այդ օբյեկտները վերադարձնել պետությանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: