Գո՛րծ տվեք. նախկին ոստիկանապետը՝ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսելով՝ երեկ Վերնիսաժում տեղի ունեցած ինքնադատաստանի եւ նմանօրինակ շատ դեպքերի մասին, նշեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի իմաստը չի տեսնում:

«Ես ոստիկանապետի փոփոխություն չեմ տեսնում եւ չեմ ուզում, որ մեղքը լրիվ կապվի ոստիկանության հետ: Այս հանցագործությունների հիմքը սոցիալական խնդիրներն են: Արմատներն, որ ուսումնասիրեք, կտեսնեք, թե որտեղից է գալիս նախապատմությունը եւ կարծում եմ, որ այդպես էլ պետք է լիներ: Ոստիկանությունը հիմա ոչ միայն բացահայտում է, այլ՝ կանխում»,- ասաց նախկին ոստիկանապետը:

«Ինքնադատաստանի մթնոլորտը նոր չի, դա շատ վաղուց դրված է ժողովրդի մեջ: Իրազեկման մասին հասարակ օրենք էինք ընդունում, տեսաք, թե ինչ եղավ՝ գործ տալ համարեցին: Այդ մտածելակերպի տեր մարդիկ հասարակության մեջ շատ-շատ են եւ ինքնադատաստանի գործողությունները լինում են: Չեն ուզում գործ տալ, որ դիմեին՝ կկանխվեր»,- ասաց Ալիկ Սարգսյանը, իսկ ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հանդեպ ունեցած մարդկանց անվստահության մասին նշեց. «Ընդհանուր անվստահություն ամբողջ երկրում կա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս