Ինչու է Արարատ Զուրաբյանը թաքցնում, որ «Ազատ դեմոկրատների» հիմնադիրներից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ պաշտոնյաների պաշտոնական կենսագրություններում ոչ միշտ է ամեն ինչ ներկայացված կամ ճիշտ ներկայացված, հայտնի է բոլորին: Սակայն ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի դեպքում երեւույթը փոքր-ինչ տարօրինակ էր:

Վերջինիս կենսագրության մեջ բացակայում է այն հանգամանքը, որ նա 2011-2012 թվականներին եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, որը ձեւավորվել էր հիմնականում նախկին ՀՀՇ-ականներից:

Հետաքրքիր է, որ կենսագրության մեջ նշված է, որ նա 1996-2002թթ. եղել է ՀՀՇ վարչության փոխնախագահ, 2002-2010թթ. ՀՀՇ վարչության նախագահ, իսկ 2013 թվականից էլ ՀՀՇ կուսակցության նախագահ, սակայն վերը նշված երկու տարիների մասին տեղեկությունն ու «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիրներից լինելը Զուրաբյանը խնամքով թաքցրել է:




Լրահոս