Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:51-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 35 MS 445 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել մոտ 10 մ, ինչի հետևանքով 1992 թ. ծնված Լ. Կ-ը տեղում մահացել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: