Ինչու է 40-ից ավելի ուսանող դուրս մնացել ԵՊՀ-ից. պարզաբանում է ռեկտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ԵՊՀ 40-ից ավելի 3-րդ կուրսի ուսանող դուրս է մնացել համալսարանից՝ առանց նախապես ծանուցման։

Թեմայի շուրջ  ArmLur.am-ը զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով զայրացած նշեց, որ 21 կրեդիտից ավել պարտք ունեցողն այլևս ուսանող չէ. «Դա սովորել  չէ, սովորական բան է: Հեռացնում ենք չսովորող ուսանողներին: Ի՞նչ եք կարծում` պետք է չսովորող ուսանողին պահե՞նք: Առաջադիմությունը վատ է` հեռացանում ենք, դրա մեջ զարմանալու ոչինչ չկա»:

Հարցին՝ հնարավո՞ր է ուսանողներին եւս մեկ հնարավորություն ընդձեռվ, Սիմոնյանը հայտնեց, որ նրանց արդեն տրվել էր երեք հնարավորություն :

Լիդա Եղիազարյան




Լրահոս