Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» անվանած փոխնախարարի օբյեկտները. մի ամբողջ տարի անշարժ գույքի առուվաճառքով է զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, որն օրերս Երեւանի ավագանու անդամներից Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» էր անվանել, անցած տարվա ընթացքում հիմնականում զբաղվել է բնակարանների գնմամբ: Մասնավորապես նա 45 մլն, 8 մլն դրամով գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ, 20 մլն դրամով` բնակարան, 30 մլն դրամով` հասարակական նշանակության շինություն: Իսկ 13 մլն 775 հազար դրամով վաճառել է հողամաս: Բացի այս՝ նա ունի Volkswagen Jetta 2.8 մակնիշի ավտոմեքենա:

Փոխնախարարի դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ եւ 70 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 2 մլն 811 հազար դրամ: Տեղեկացնենք, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանի մասին է, ով «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է. նրա շնորհիվ ժամանակին դարձավ պատգամավոր, հիմա էլ՝ փոխնախարար:




Լրահոս