Կոտայքում ոստիկանության բաժնի տեսուչը կողոպտել է քաղաքացուն. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի վարչության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժնի տեսուչ Արման Մացակյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզեցինք, որ Արման Մացակյանը իր կողմից սպասարկվող տեղամասում, մասնավորապես Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի տարածքում, տեսել է մի կնոջ՝ Աբովյան քաղաքի բնակչուհի Աննա Հովհաննիսյանին, որը կրել է ոսկյա շղթա:

Ոստիկանության պաշտոնյան, մոտենալով կնոջը, նրա պարանոցից պոկել է վզնոցն ու փախուստի դիմել, սակայն դրսում հավաքված մարդիկ կարողացել են բռնել տեսուչին: Կատարած արաքի համար Արման Մացակյանին մեղադրանք է առաջադրվել 34-176-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ հանցափորձ եւ կողոպուտ:

Փաստորեն, որքան էլ ցավալի հնչի, բայց փաստ է, որ տեսուչը իր հսկողության տակ գտնվող համայնքի բնակիչներին պաշտպանելու փոխարեն նրանց կողոպտում է: Իսկ հետո էլ մարդիկ զարմանում են, որ Հայաստանում քրեական տարրերը գնալով ավելի ու ավելի անարգել են գործում: Ի դեպ, ըստ աբովյանցիների՝ Արման Մացակյանը ապահով ընտանքից է, եւ զարմանալի է, որ նման քայլի է գնացել:




Լրահոս