
Սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ Արդարադատության խորհուրդը ՀՀ Նախագահին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Վաղինակ Մկրտչյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր է նշանակվել ՀՀ Նախագահի 2013 թվականի հունվարի 24-ի հրամանագրով:
Դատավորն առավել հայտնի է դարձել դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավոր: