Երևանում ոստիկանները BMW-ի մեջ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, կան բերման ենթարկվածներ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 15-ին, «Մակարով» տեսակի ատրճանակի հայտնաբերման փաստով։

Արգիշտի փողոցից զենք-զինամթերք պահելու կասկածանքով Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ՝ 18-ամյա Սամվել Ղազարյանին և 27-ամյա Հովհաննես Կարապետյանին, ինչպես նաև նույն վարչական շրջանի բնակիչ՝ 16-ամյա Կարեն Ն.-ին ներկայացրել են Ոստիկանություն։

Նրանք եղել են BMW մակնիշի ավտոմեքենայով, որը պատկանում է Հ. Կարապետյանին, ով ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ, որը ոստիկաններն առգրավել են և նշանակվել է փորձաքննություն։




Լրահոս