Հինգերորդ գումարման խորհրդարանի շատ պատգամավորներ վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր այդպես էլ չդարձան: Նրանցից շատերը տարբեր գործերով են զբաղված, մի մասն այլ պաշտոն ունի, մյուսներն էլ բիզնեսով են զբաղվում:
Բիզնեսով զբաղվողների թվին է պատկանում նաև հինգերորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ պատգամավորական գործունեությունից հետո այժմ բիզնեսով է զբաղվում՝ արտադրությամբ: