Շախմատի աշխարհի գրոսմայստեր Լևոն Արոյանյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Haqqin.az կայքին:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, թերևս, միակ հայ շախմատիստն է, ով չի խորշում շփվել ադրբեջանական մամուլի հետ,- այսպես է սկսում ադրբեջանական կայքը և շարունակում,- մենք Արոնյանի հետ զրուցել ենք և՛ 2011 թվականի աշխարհի թիմային առաջնության, և՛ 2012 թվականին Ստամբուլում կայացած Համաշխարհային շախմատի օլիմպիադայի ժամանակ։
Ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ հարցազրույցից։
– Աշխարհի գավաթի 4 փուլերն արդեն հետևում են։ Եթե միջանկյալ ամփոփում կատարենք, ինչպե՞ս կգնահատեք մրցաշարը և Ձեր մրցելույթները։
– Դեռևս ամեն ինչ նախնական է։ Կարևորը՝ նյարդերը կարգին վիճակում են։ Աշխարհի գավաթն այնպիսի մրցաշար է… Հաղթելու համար բախտ էլ է պետք։ Եվ իհարկե, պետք է պատրաստ լինել և սխալներին, և վրիպումներին։ Իմ նվազագույն խնդիրը եզրափակիչ դուրս գալն է։
– 1/8-րդ եզրափակչում կարող էր այնպես լինել, որ մրցեիք ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հետ։ Ձեզ համար անակնկա՞լ էր նրա պարտությունը Վլադիսլավ Արտեմևին։
– Սկզբունքորեն Ռաջաբովի դուրս մնալը զարմանալի էր։ Արտեմևը տաղանդավոր շախմատիստ է, սակայն Թեյմուրն ավելի փորձառու է… Սակայն ընթացիկ առաջնությունը ցույց է տալիս, որ դուրս մնալ կարող է յուրաքանչյուրը։ Յուրաքանչյուր շախմատիստ կարող է հաղթել ամեն մեկին։
– Մրցաշարերի ընթացքում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես եք շփվում ադրբեջանցի շախմատիստների հետ։ Կարելի՞ է ասել երկու երկրների միջև բազմամյա հակամարտությունը չի անդրադառնում ձեր հարաբերություններին։
– Ես վաղ տարիքից լավ հարաբերությունների մեջ եմ Շախրիյար Մամեդյարովի հետ։ Հասկանալի է՝ կան խնդիրներ։ Չես կարող ազատորեն շփվել։ Ես գիտեմ, որ դա ձեր համար խնդրահարույց է։ Սակայն Շախրիյարին ես վերաբերում եմ առանձնակի հարգանքով։ Ես միշտ սիրել եմ նրա ոճը, այն, թե ինչպես է նա խաղում։ Մենք հոգեպես մոտ ենք իրար։ Մենք երկուսս էլ խաղում են ակտիվ՝ հաղթանակի համար։ Սովորաբար ես երկրպագում եմ Շախրիյարին։
– 2015 թվականի Աշխարհ գավաթին դուք եղել եք Բաքվում։ Անգամ տարածվել են Ձեր լուսանկարները, որտեղ դուք զբոսնում եք քաղաքում։ Ի՞նչ հիշողություններ են մնացել Բաքվից։
– Բարդ էր, այդ թվում հոգեբանական առումով, քանի որ չէինք կարողանում անվրդով զբոսնել։ Առավել ևս այն, որ ինքս շփվող մարդ եմ, սիրում եմ ազատություն ունենալ, գնալ որևէ տեղ։ Հուսով եմ, որ կգա ժամանակ, երբ մենք ազատորեն կկարողանանք մեկնել մեկս մյուսի մոտ և ունենալ լավ հարաբերություններ։
– Մի քանի տարի առաջ, երբ մեծ հավանականություն կար, որ հավակնորդների մրցաշարը Բաքվում էր անցկացվելու, դուք հայտարարեցիք, որ չէիք ցանկանա խախալ Ադրբեջանում։ Բաքվում լինելուց հետո փոխվե՞լ է արդյոք ձեր կարծիքը։
– Ադրբեջանում խաղալը բավականին բարդ է։ Շախմատը ստեղծագործական խաղ է։ Պետք է ավելորդ մտքերով չծանրաբեռնվել։ Զբոսնելուց առաջ պետք էր զանգահարել, ժամուկես սպասել։ Դա, իհարկե մեծ խնդիր է։ Շատ եմ երազում, որ կգա ժամանակը, երբ հնարավոր կլինի ազատորեն շրջել Բաքվում։
– Թեև հայ շախմատիստները 2015 թվականի Աշխարհի գավաթին ժամանեցին Բաքու, բայց մեկ տարի անց Հայաստանի հավաքականը չեկավ Ադրբեջան՝ Համաշխարհային Օլիմպիադային։
– Հիշելով, որ Աշխարհի գավաթի մրցաշարում շատ բարդ էր, մեր շախմատիստներից շատերն անհարմարավետ էին զգում։ Այնուամենայնիվ, մենք ցանկանում էիք գալ, սակայն դա երկարատև գործընթաց էր։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նույնպես ցանկանում էր մասնակցել Բաքվի Օլիմպիադային։ Բայց, արդյունքում՝ չստացվեց։