Անդրեյ Մալախովը, Նիկոլայ Բասկովը, Յանա Չուրիկովան և անգամ իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտին երեկ ուրախացրել են հայկական հարսանիքի հյուրերին: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն` անդրադառնալով «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին:
Մոսկվայի 5 աստղանի «Սաֆիսա» ռեստորանի հանդիսությունների սրահում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ աղբյուրի` մի քանի տարի առաջ բեմը լքած Ալլա Պուգաչովան բեմ է դուրս եկել մինի կիսաշրջազգեստով: Комсомольская правда-ի թղթակցի հետ զրույցում Պուգաչովան անկեղծացել է և նշել, որ նա ելույթ է ունենում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
-Այս պահին ֆինանսապես վատ դրության մեջ եմ և որոշեցի` ինչու ոչ, մասնակցել արարողությանը, հատկապես եթե մարդիկ ինձ դուր են գալիս,- նշել է տարիներ առաջ բեմը լքած պրիմադոննան: