
Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ այսօր պատվիրակների համար ընդունելություն է կազմակերպվել «Փարավոն» ռեստորանային համալիրում:
Հյուրերի կազմում է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ում առանձնահատուկ ծափողջյուններով դիմավորեցին:
Երբ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ նա դահլիճ մտավ, հիացական աղմուկ բարձրացավ:
Սրահում գտնվողներից բոլորը ցանկանում էին անձամբ բարևել և լուսանկարվել նրա հետ: