
Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում հերթական կրակոցներն են հնչել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել քաղաքի Կիրովի անվան փողոցում:
Նախնական տվյալներով` կա վիրավոր, այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, քրեական փորձագետներ:
Դեռևս հայտնի չէ միջադեպի մասնակից անձանց շրջանակը, չի հաղորդվում նաև վիրավորի ինքնությունը:
***
Քիչ առաջ տեղեկություններ հասան նաև այն մասին, որ նույն վայրում եղել է նաև դանակահարության դեպք: