Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 03:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում քաղաքացի Հ. Օ.-ը (1992 թ. ծնված), գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, տանից դուրս է եկել և գնացել գյուղի մոտ գտնվող արհեստական լճերի ուղղությամբ. վերջինիս գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ լճերի մոտակայքում հայտնաբերել են Հ. Օ.-ին, ով տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ: