
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ սփյուռքի աջակցությունը թե′ բարոյական և թե′ ֆինանսական առումով զգալի է և շատ կարևոր։
Զաքարյանի խոսքով` մարտահրավերներին և առանձնահատուկ իրավիճակներին համահունչ լինելը շատ կարևոր է։ «Ցանկացած իրավիճակում մենք կարողացել ենք մեր ներուժը պատշաճ և′ գնահատել, և′ ուղղորդել` միասնական նախագծեր իրականացնելու համար»։