Ինչո՞ւ ենք խոսում միայն ցեղասպանության մասին` սպանեցին, մեզ ծեծեցին… ինչո՞ւ չխոսել նաև մեր հաղթանակների մասին. կանադահայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելից Հայաստան ժամանած Հակոբ Անդրեասյանը մտահոգված է, որ շատ է շահարկվում ցեղասպանության հարցը ամեն անգամ երբ հայերի մասին է խոսվում։

«Աշխարհում շատ ու շատ նորամուծությունների հեղինակները հայերն են, սակայն ինչո՞ւ մենք այդ մասին չենք խոսում, այլ միայն ցեղասպանության մասին ենք խոսում։ Մեզ սպանեցին, մեզ ծեծեցին։ Ինչո՞ւ չխոսել նաև մեր պայքարի մասին, օրինակ` Զեյթունի հերոսամարտի մասին։ Ինչո՞ւ չասենք որ ուժեղ ժողովուրդ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքահայը:




Լրահոս