ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում երեկ երեկոյան հերթական միջադեպն է տեղի ունեցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել քաղաքի Կիրովի անվան փողոցում:
Ըստ բնակիչների` հնչել են կրակոցի ձայներ, ավելի ուշ տեղեկացել են, որ կա վիրավոր, ով տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի վստահեցմամբ` արձանագրվել է դանակահարության դեպք:
Վիրավորը, ըստ լրատվամիջոցների տեղեկատվության, Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում:
ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց՝ դեպքի արթիվ քրեական գործ հարուցվել է, թե ոչ: Ի պատասխան մեր հարցման` տեղեկացրին, որ նման գործ իրենց մոտ չկա: