Կանադայից Հայաստան ժամանած Մհեր Գարագոսշյանը մեկ կարևոր առաջարկով է եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայից Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցող ՀՅԴ Լիբանանի կոմիտեն ներկայացնող Մհեր Գարագոսշյանը նշում է, որ Հայաստան է եկել մեկ կարևոր առաջարկով.

«Ես հայոց լեզվի, հայոց պատմության ուսուցիչ եմ և ամեն օր աչքի առաջ ունեմ հայապահպանության խնդիրը և շատերի նման հոգնել եմ այս հարցի շուրջ հնչող քարոզներից, ճառերից։ Մեկ առաջարկ ունեմ, որը բավական մեծ է, եթե իրականացնենք։

Հայկական վիրտուալ իսկական դպրոցի ստեղծումն է, որը կարծում եմ սփյուռքի բոլոր կարիքները կգոհացնի, եթե ճիշտ մասնագիտալան հիմքերի վրա դրվի։ Այս հարցը ինձ մոտ առաջացավ, որովհետև սփյուռքի թվերը և դպրոցի թվերը չեն համապաըասխանում։

Ունենք 7 միլիոնանոց սփյուռք, բայց չունենք այդքան վարժարան, որ գոհացնի կամ սպասարկի աշակերտության թիվը։ Սա կլինի միայն համահայկական ջանքերով և պետության միջոցով»:




Լրահոս