Կիպրոսից ժամանած գործարար Հարություն Թահմազյանը նշում է, որ իր առաջին տպավորությամբ այս հանաժողովին լուրջ են նախապատրաստվել, քան նախորդներին։
«Այս անգամ միայն ծափահարություններ չեն հնչի ու որոշումներ կայացվեն, այլ կարվեն գործնական քայլեր։ Սփյուռքից բավական մեծ ներդրումներ կարող են արվել Հայաստանի մեջ, բայց դրա համար պետք է հող նախապատրաստվի, ոչ թե պայմանները ավելի բարդեցվեն։ Գործարարը պետք է զգա` ոչ միայն բիզնեսի համար է գալիս, այլև հայրենիքին օգնելու համար։ Այս երկուսը միացած շատ լավ արդյունքներ կտան»: