armeniasputnik.am-ն առանձնացրել է բոլոր ժամանակների հայ հայտնիների ամենատպավորիչ հարսանիքները:
Լրատվամիջոցը, մասնավորապես, գրում է, որ հարսանիքը հայերի համար ամենակարևորիրադարձություններից մեկն է: Ավանդույթի համաձայն` հարսանիքին երկար ժամանակ են նախապատրաստվում` ուշադրություն դարձնելով ցանկացած մանրուքի:
Ինչ վերաբերում է հայտնիներին, ապա նրանք բացարձակապես չեն սահմանափակվում ծախսերի առումով:
Շատ հայ հայտնիներ պատրաստ են ամեն ինչի, միայն թե իրենց հարսանիքը լինի ամենաշատ քննարկվածը:
Sputnik Армения-ն ներկայացնում է հայ հայտնիների հարսանեկան հիթ-շքերթները:
Գասպար Ավդոլյան և Լոլիտա Օսմանովա
Գործարար Ալբերտ Ավդոլյանի ընտրյալը ոչ պակաս հայտնի ռուս գործարար Էլդար Օսմանովի դուստրն է` Լոլիտան: Նրանց հարսանեկան արարողությունը Forbes-ի վարկանիշային աղյուսակում 123-րդն է:
Ոչ ոք չի էլ կասկածել, որ հարսանիքը կվերածվի հեքիաթի: Արարողության վարողը եղել է Կսենիա Սոբչակը, իսկ ուրախ տրամադրությունն ապահովել էին Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը և Լեդի Գագան:
Ջեք Քեշիշյան և Ժակլին Սամվելյան
Այս զույգը ևս մեծ խնջույք էր կազմակերպել ի լուր ամբողջ աշխարհի: Այն բանից հետո, երբ Ջեկը որոշեց կյանքը կապել Ժակլինի հետ, միանգամից պարզ դարձավ` հայ արքայազների թիվը մեկով պակասեց: Հարսանեկան արարողությունը զույգը կազմակերպել էր Լոս-Անջելեսի ժամանացի կենտրոններից մեկում` Taglyan Cultural Complex-ում:
Հարսանեկան լուսանկարներում զույգի գլխավերևում դոլարներ են «թռչում»: Նորապսակների ուրախությունը կիսելու էր եկել ողջ Լոս-Անջելեսը` թանկարժեք նվերներով: Ասում են, թե նրանց պարի ժամանակ 100 հազար դոլար է պտտվել օդում:
Գոհար Ավետիսյան և Վահիկ Մարտիրոսյան
Նորաձևության թագուհի ազգությամբ հայ Գոհար Ավետիսյանն ամուսնացել է նախորդ տարի: Նրա ընտրյալը գործարար Վահիկ Մարտիրոսյանն է: Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Երևանում` հայկական ավանդույթներին համապատասխան:
Դիմահարդարն ու գործարարը հիացրել են համացանցի օգտատերերին հանդիսությունների սրահով, մեծ թխվածքով, ուտեստների տեսականիով, լուսային տարբեր ձևավորումներով, հրավառությամբ և ոչ միայն:
Սիրուշո և Լևոն Քոչարյան
Ամենահայտնի երգչուհիներից մեկը ամուսնացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու` Լևոնի հետ:
Այդ օրը երգչուհու տան մոտ հավաքվել են բազմաթիվ երկրպագուներ` հույս ունենալով գոնե հեռվից տեսնել հարսին և փեսային: Սիրուշոյի` դուրս գալուն պես, Լևոնն իսկույն նրան մեքենայի մոտ է ուղեկցել: Նրանք ուղևորվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի, որտեղ էլ տեղի է ունեցել պսակադրության արարողությունը:
Գրեթե բոլոր լուսանկարներում կարելի է տեսնել այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, առաջին տիկին Բելլա Քոչարյանին, ինչպես նաև մեծ թվով պաշտոնյաների և հայտնի մարդկանց: Ներկա է եղել նաև ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, Թաթա Սիմոնյանը, Հայկոն, Արսեն Սաֆարյանը, Զարուհի Բաբայանը, Արման Հովհաննիսյանը, Ալլա Լևոնյանը, Ռազմիկ Ամյանը:
«Եվրատեսիլ-2008»-ի մասնակից Սիրուշոյի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանին պատկանող ռեստորանային-համալիրներից մեկում: Ներկաների խոսքով` Գագիկ Ծառուկյանը այդ օրը շատ ուրախ է եղել:
Արմեն և Դիանա Ղուլյաններ
Անապայում կայացել է հերթական հայկական շքեղ հարսանիքը: Չնայած կարծիքին, որ շքեղ հարսանիքները կայանում են միայն Մոսկվայում, այս զույգը կոտրեց բոլոր կարծրատիպերը:
Հյուրերի ցանկում եղել են ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը, Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցեվան և Ալեքսեյ Գլիզինը:
Միհրան Հարությունյան և Մակտինա Բեբիյա
Օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանի և աբխազ երգչուհի Մակտինա Բեբիյայի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում:
Այն կայացել է Ռուսաստանի մայրաքաղաքի շքեղ հանդիսությունների սրահներից մեկում և բավականին թանկ է արժեցել:
Հյուրերի ցանկում են եղել Արթուր Ալեքսանյանը, Արամեն, Կամո Սեյրանյանը:
Դավիթ և Արմինե Գալուստյաններ
Հայտնի հայ շոումեն Միխայիլ Գալուստյանի եղբայրը` Դավիթը, ամուսնացել է իր ընտրյալի` Արմինեի հետ: Հարսանեկան արարողությունը կայացել է Սոչիի «Պիրոսմանի» սրահում:
Նորապսակներին շնորհավորելու էին եկել նրանց մտերիմները` մոտ 500 հոգի:
Կարեն և Լիլիթ Կարապետյաններ
Մոսկվայում նախօրեին կայացավ «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանեկան արարողությունը` ավանդական մոտեցումներով:
Հարսանիքի քավորը վարչապետ Կարեն Կարապետյանն էր, նրանց պսակադրությունն օրհնել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսը: