Ինչու էին Հաղարծինի բնակիչները փակել Երևան-Իջևան ավտոճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լարված  իրավիճակ էր ստեղծվել Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում։ Գյուղացիները, փակելով ճանապարհը, պահանջել են վարչապետ Կարեն Կարապետյանին, քանի որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանը  արգելել գյուղացիներին  անտառներից վառելափայտ տեղափոխել:

Ստեղծված իրավիճակի շուրջ  ArmLur.am-ը զրուցել է Հաղարծինի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Թամրազյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ավտոճանապարհը բացվել է երեկ երեկոյան:

«Խնդիրը Ոստիկանության, «Հայ անտառ»-ի և բնապահապնության հետ է կապված: Վառելափայտը, որ տրամադրվում է անտառից գյուղացիների կարիքները չի բավարարում, քիչ է»,-ասաց Հաղարծին վարչական շրջանի ղեկավարը:

Ըստ նրա՝  Ոստիկանությունը գյուղացիների հետ  բանակցությունների արդյունքում խոստացել է, որ վաղը համապատասխան մարմինների հետ միասին կփորձեն խնդիրը քննարկել և լուծման տարբերակներ գտնել:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս