
Այսօր Արարատի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել ժամը 08։50-ի սահմանում: Երեւան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Hyundai Sonata մակնիշի եւ Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
Լրատվական աղբյուրի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, ով փոխքաղաքապետը ավտոմեքենայում չի եղել։
Լուսանկարները shamshyan.com-ի: