
Լիբանանցի գործարար Սեմ Սամուելյանը, ով մասնակցում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործունեություն է ծավալում մի քանի ոլորտներում` գյուղատնտեսություն, տուրիզմ, հյուրանոցային բիզնես և այլն։
«Վեցերորդ համաժողովն է, որին մասնակցում եմ, և ուրախալի է տեսնել, որ տարեցտարի ավելի նոր լուծումներով են ներկայանում, մարդաքանակը շատանում է։ Սա այն հարթակն է, որտեղ պետք է շարունակենք ներկայացնել Հայաստանը սփյուռքահայերին։ Ճիշտ է` ուրիշ հարթակ կա Հայաստանը արտասահմանցիներին ներկայացնելու, ներդրումներ կատարելու համար, բայց այս աշխատանքը ևս պետք է արդյունավետ լինի»։