ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով այսօր Երևանում մասնակցում էր Հայաստան-Սփյուռք համաժողովին, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե այդպիսի համաժողովները շատ մեծ կարևորություն ունեն: Նրա խոսքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը շատ կարևոր է, սակայն ներուժը ոչ միշտ է օգտագործվում:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը` Միրզոյանը կարծիք հայտնեց, որ այդպիսի հանդիպումներից մեծ և անսպասելի զարգացումներ ակնկալել պետք չէ:
«Մենք պնդում ենք մեր վերադարձը բանակցային սեղան: Մենք համոզված ենք, որ Արցախի վերադարձը թույլ կտա վերադարձնել բանակցային գործընթացն իր բնականոն հուն և ապահովել բոլոր պայմանները հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման վրա»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան