Հայաստանը թույլատրել է մի շարք տարածքների վերադարձ Ադրբեջանին. RBK

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական հեղինակավոր RBK լրատվամիջոցն անդրադարձել է Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համաժողովին և խոսել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի մասին: Կայքը նշում է, որ Նալբանդյանը հայտարարել է՝ Ադրբեջանի հետ բանակցում է տարածքների վերադարձ, որոնք վտանգ չեն ներկայացնում Լեռնային Ղարաբաղի համար: հայկական կողմը նախկինի պես խոստովանել է, որ պատերազմի դեպքում պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում  է այն տարածքների վերադարձը, որոնք Ղարաբաղի համար վտանգ չեն ներկայացնի», – այդ մասին հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը, փոխանցում է կայքը:

«Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբաղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել», – հայտարարել է նա:

Կայքը նշում է, որ Ֆորումի ընթացքում Նալբանդյանը  հիշեցրել է Հայաստանի դիրքորոշումը: «Եթե պատերազմ սկսվի եւ այն հնարավոր չլինի կանգնեցնել, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այն կնշանակի բանակցությունների ավարտ՝ իր բոլոր հետևանքներով», – ասել է նախարարը:

Կայքը հիշեցրել է նաև Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի ելույթը, որտեղ նա ևս ընդգծել էր, թե պատերազմի կրկնության դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը:




Լրահոս