Պատանի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը, ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում: Տղաները նախապատրաստվում են Պրիշտինայում (Կոսովո) կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Տղաների հավաքականը հանդես է գալու երկու տարիքային խմբում՝ մինչեւ 15 եւ մինչեւ 17 տարեկաններ: Ավագ մարզիչ Գեւորգ Դավթյանը ՀԱՕԿ լրատվականին տրամադրեց Եվրոպայի առաջնություն մեկնող ծանրորդների անունները: Նրանք են.

15 տարեկաններ

50 կգ՝ Արա Պողոսյան, 56 կգ՝ Մարտին Քոչարյան, 69 կգ՝ Գեւորգ Ղահրամանյան:

17 տարեկաններ

50 կգ՝ Մոնթե Մխիթարյան, 62 կգ՝ Բաբկեն Բագրատյան, 69 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան եւ Արմեն Գրիգորյան, 77 կգ՝ Կարեն Մարգարյան եւ Արա Աղանյան, 94 կգ՝ Յաշա Մինասյան:

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 23-ից 30-ը:




Լրահոս