Վրաստանում Հայաստանի դեսպանի հարցը լուծված է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի նշանակման հարցը: Մեր հավաստի տեղեկություններով՝ վրաց ԱԳ նախարարը խոստացել է օրերս ուղարկել Կովկաս ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի ագրեմանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս