«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախում կառավարման համակարգի փոփոխություններից եւ կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային եւ կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։ Ընդ որում՝ փոփոխություններ են սպասվում բոլոր ուղղություններում, բոլոր ոլորտներում:
Նախարարների գրեթե կեսը փոխվելու է, փոփոխություններ կլինեն նաեւ շրջանային ղեկավարների կազմում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում փոխվելու են գյուղատնտեսության, կրթության, էկոնոմիկայի նախարարները, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ղեկավարները»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: