«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հավակնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը թափուր է այս տարվա մայիսի 2-ից, երբ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Իշխան Զաքարյանը հույս ունի, որ եթե «Ծառուկյան» դաշինքը մաս կազմի իշխող կոալիցիային, իր նշանակումը ևս իրականություն կդառնա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: