Նախարարության շենքը աճուրդի հանեցին, արդեն մեկ տարի գնորդ չեն գտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր պետք է տեղի ունենար ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների շենքի աճուրդը: Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ աճուրդը դարձյալ չի կայացել նույն պատճառաբանությամբ` գնորդ չկա:

Հիշեցնենք` դեռեւս անցած տարի կառավարությունը որոշում կայացրեց նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: Հարկ է նշել նաեւ, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր է վճարել գույքի` 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար դրամը:

Գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո՝ եռամսյա ժամկետում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ շենքը վաճառելու մասին որոշումը կառավարությունը կայացրել էր հիմք ընդունելով «Ռոստելեկոմ» ընկերությունից ստացված առաջարկը։ Այսինքն, եթե չլիներ պոտենցիալ գնորդ, շենքն օտարելու որոշումը չէր կայացվի։ Հնարավոր այլ գնորդներ գոնե այս պահին դեռ չկան, ինչը նշանակում Է, որ «Ռոստելեկոմը» շենքը կգնի աճուրդի մեկնարկային գնով՝ 27 միլիոն դոլարով։

Տեղեկացնենք, որ այս տարվա օգոստոսի 3-ին կառավարությունը որոշում էր կայացրել օտարել նշված գերատեսչության հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երեւանի Նալբանդյան 28 հասցեում գտնվող` 7809.9 քմ մակերեսով շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող ավելի քան 2520 հա հողամասը: Աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել գույքի` 2520 քմ տարածքի կադաստրային արժեքը`151 մլն 239 հազար 348 դրամը: Իսկ գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից եռամսյա ժամկետում: Բայց աճուրդը հաղթողը գույքի օգտագործման նպատակի եւ բնույթի փոփոխումները պարտավոր է համաձայնեցնել պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ`կառավարության թույլտվությամբ:




Լրահոս