
Փարիզում ընթացող ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական կողմին հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության անդամ Ֆատալիևայի հակահայկական զեկույցի ընդունումը:
Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ով մասնակցվում է Փարիզում ընթացող սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստին:
Միքայել Մելքումյանի տեղեկացմամբ՝ հակահայկական զեկույցում արձանագրված էր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է:
Բուռն քննարկումներից հետո հարցի քննարկումը հետաձգվել է: