Կիքսեր «Հայաստան-Սփյուռք» համաժողովին. իշխանությունները փորձում են ամեն ինչ բարի քողի տակ ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի բացումը, որին, ըստ կազմակերպիչների, մասնակցում էր շուրջ 1800 հյուր: Ինչպես ցանկացած միջոցառում, այս անգամ եւս այն առանց կիքսերի չանցավ: Նախ համաժողվին ներկա չէին «Ելք» դաշինքի անդամները. վերջիններս նշում են, թե հրավեր չեն ստացել, կազմակերպիչներն էլ հակառակը համոզում: Սակայն այս սահմանափակումը չէր վերաբերում միայն ՀՀ գործիչներին:

Սփյուռքահայերի շրջանում եւս ընդդիմադիր հայացքներ կրող անհատները քիչ էին. իշխանությունները փորձում են ամեն ինչ բարի քողի տակ ներկայացնել: Բացի առանց ընդդիմադիրների համաժողովից՝ մասնակիցների մոտ առկա էր դժգոհություն անտեղյակության շուրջ: Համաժողովի մասնակիցները դժգոհում էին, թե օրակարգից պարզ չի դառնում՝ իրենք որտեղ, ինչպիսի քննարկման էին եւ երկար ժամանակ միջանցքներով զբոսնում էին՝ մինչ նրանց ցույց էին տալիս այն սրահը, որտեղ անցկացվում են քննարկումները:




Լրահոս