ՖՈՏՈ. Ինչպես ուղղել կազմվածքը հագուստի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարազարդ հագուստը կերպարն ավելի դինամիկ է դարձնում և թույլ տալիս թաքցնել կազմվածքի թերությունները: Սակայն դա այն դեպքում, եթե ճիշտ եք ընտրում հագուստը, հակառակ դեպքում, ավելի գեր երևալու վտանգ է առկա:

Պուտիկներ

Ընտրելով այդպիսի նախշով հագուստ` պետք է հիշել, որ որքան խոշոր է կազմվածքը, այնքան պուտիկները պետք է մանր լինեն: Իսկ եթե հստակ հատված կա, որ ցանկանում եք ընդգծել, արդեն օգնության կհասնեն խոշոր նախշերը: Այսպիսի նախշերը լրացում չեն պահանջում, և կարող եք այլևս ոչ մի աքսեսուար չօգտագոևծել:

Վանդակներ

Այստեղ նույն կանոնն է գործում. որքան խոշոր է կազմվածքը, այնքան փոքր պետք է լինի վանդակը: Ուղիղ և խոշոր վանդակ իրենց կարող է թուլ տալ ոչ բարձրահասակ, ոչ գեր աղջիկները:

Հորիզոնական և խոշոր վանդակները թաքցնում են ավելորդ կիլոգրամները: Այդպիսի նախշերը հիանալի են դիտվում զգեստների վրա:

Որպեսզի դպրոցականի տեսք չունենաք, ապա հագուստը կրեք կանացի կոշիկի հետ: Եվ մի խուսափեք կերպարն ամբողջացնել որևէ աքսեսուարով:

Ուղիղ գիծ

Ուղղահայաց գծերը տեսողականորեն բարձրահասակ են դարձնում, իսկ հորիզոնականն էլ լայնացնում է կազմվածքը:

Որքան շատ եք ցանկանում ընդգծել կուրծքը կամ կոնքերը, ապա այդ հատվածում գծերն ավելի լայն պետք է լինեն:

Ծաղիկներ

Այստեղ մեծ դեր է կատարում հասակը. որքան բարձրահասակ է աղջիկը, այնքան խոշոր և վառ պետք է լինեն ծաղիկները: Փոքր ծաղիկներով հագուստը համապատասխանում է փոքրամարմին աղջիկներին:

Օմբրե

Այստեղ ամեն ինչ պարզ է. օմբրեով հատվածը պետք է լինի պրոբլեմատիկ հատվածում: Օմբրեի էֆֆեկտը մեծացնում է հասակը, իսկ անցման միջոցով էլ կերպարն ավելի կանացի է դարձնում:




Լրահոս