Ինչու է անհրաժեշտ լաց լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականները վստահեցնում են, որ արցունքները ոչ միայն օգտակար են, այլև ուժի և դիմացկունության նշան են:

Ի՞նչ են նշանակում արցունքները.

Ինչպես ազատվել սթրեսից

Շատ մարդիկ հանգստանում են լաց լինելուց հետո: Լացը համարվում է մտքերն ու իրադարձությունները մաքրող ամենաարդյունավետ միջոցը: Թաքցնելով արցունքները՝ օրգանիզմը կարող է երկարատև սթրես ապրել, որը, իհարկե, բացասաբար կազդի առողջության վրա:

Երբ լաց ենք լինում, դուրս ենք բերում բացասական լարվածությունը, որը կուտակվում է օրվա ընթացքում, ինչն օգնում է վերածրագրավորել օրգանիզմը:

Մի մտածեք՝ ինչ են մտածում մյուսները

Խոցելի ու անօգնական զգալու զգացողությունը, որպես կանոն, համարվում է արդյունքն այն վախի, թե ինչ կմտածեն մյուսները:

Չեք վախենում ձեր զգացմունքներից

Մարդիկ լաց են լինում տարբեր պատճառներով՝ հորմոնալ դիսբալանս, չարություն, կորուստ, միայնություն, սթրես, և այլն: Հաճախ նույնիսկ չենք հասկանում արցունքների պատճառը: Սա նշանակում է, որ ընդունում եք ձեր զգացմունքներն ու չեք կարողանում դրանք կառավարել: Բացասական զգացողություններ կուտակելով՝ կարող եք մեծ վնաս հասցնել օրգանիզմին, հատկապես՝ նյարդային համակարգին:

Արցունքները ձեզ դարձնում են լավագույն ընկեր

Երբ գտնվում եք մի իրավիճակում, որտեղ նաև ձեր ընկերն է ներգրավված, գուցե ճնշեք ձեր էմոցիաները՝ ընկերոջը քաջալերելու համար: Սակայն այս դեպքում լաց լինելով՝ ցույց եք տալիս ձեր ընկերոջը, որ դուք նույնչափ զգում եք իր ցավը:

Արցունքներն ու հոգեբանական հիվանդությունները

Եթե զգում եք, որ անդադար լաց լինելու ցանկություն ունեք, դիմեք մասնագետի: Քրոնիկ լացը կարող է դեպրեսիայի նախանշան լինել:




Լրահոս